Մտածմունքներ անցյալի մասին

 

Նոր տարվա նախօրյակին ամուսինները գնահատում էին տարին, որը մոտենում էր ավարտին: Ռեստորանում ճաշի ժամանակ ամուսինը սկսեց բողոքել նրա դեմ, որ նա գնացել է ոչ ճիշտ ուղղությամբ, որով որ պետք է գնար: Կինը ուշադիր նայում էր ռեստորանը զարդարող ամանորյա տոնածառին: Ամուսինը մտածեց, որ կինը այլևս հետաքրքրված չէ այդ խոսակցությամբ և թեման փոխեց.

-Գեղեցիկ են չէ՞ տոնածառի վրայի լույսերը,- ասաց նա:

-Այո, դա այդպես է,- պատասխանեց կինը, — բայց եթե ավելի ուշադիր նայես, կտեսնես, որ կա մի լամպ, որը չի վառվում տասնյալ լույսերի մեջ: Ինձ թվում է,  որ անցած տարվա տասնյալ վառվող լույսերի փոխարեն դու կենտրնացած ես մեկ չվառվող լույսի վրա:

 

Ամանոր

 

— Իսկ դու մեզ չե՞ս մաղթի ուրախ նոր տարի:

Վարպետը նայելով օրացույցին տեսավ, որ հինգշաբթի է և ասաց.
-Ավելի լավ է ես Ձեզ մաղթեմ ուրախ հինգշաբթի:

Քրիստոնյաները վարպետից նեղացած մնացին այնքան ժամանակ, մինչև նա չսկսեց բացատրել.
-Միլիոնավոր մարդիկ ուրախանում են ոչ թե այսօրվա օրով, այլ Ամանորով: Այդ պատճառով նրանց ուրախությունը կարճ է տևում: Իսկ այն մարդիկ, որոնք ուրախանում են այսօրվա օրով, նրանց համար ամեն օրն էլ Ամանոր է:

 

Աղբյուր ՝ http://www.vitamarg.com/pritchi/669-sbornik-pritch5

 

Ու՞ր է գնում Հին տարին

 

Նոր նոր էր եկել 2017 թվականը, սակայն արդեն սկսեց տառապել: Դարը նրա այնքա՜ն կարճ էր, ընդհամենը մի տարի ՝ 365 օր տարվա մեջ:

Ահա, նրա ժամանակը եկավ: Իսկ ու՞ր գնաց Հին տարին: Որտե՞ղ է հիմա գտնվում:

-Ոչ մի տեղ, — բացականչեց ճշտախոս Ձմեռ Պապը:

-Հին տարին մահացել է, — հավաստիացրեց բարկացած քամին:

 

Նոր Տարին մտածմունքների մեջ ընկավ, ինքն իրեն խղջաց ու կրծքում ինչ-որ բան սեղմվեց: Սա ինչ կյանք է՝ մի տարի ժամկետով: Նա ինչ է, թիթեռնիկ է, թե ուղղակի ժամանակի հաշիվ:

Նա սկզբունքային էակ է և հոգում ունի իր ժանրը: Հնարավոր է ամեն ինչ գոյություն ունի նրա շնորհիվ ՝ և այդպիսի շնորհակալությու՞ն:

Եվ 2017 թվականը սկսեց դիմել բոլոր իրավական մարմիններին, սկսած Պետրոսի դռնապանից և ընդհանուր երկնային գրասենյակներից: Բայց բոլոր տեղերից նրան քշում էին: Ոչ ոք չէր ցանկանում փոխել դարավոր ժամանակի կարգը:

Եվ հանկարծ Նոր Տարին հունվարի 5-ին հանդիպեց Հին Տարուն:

-Դու՞, ինչպե՞ս, ե՞րբ, չ՞է որ քո ժամանակն անցել է, — զարմացավ Նոր Տարին:

-Ժամանակը նման է հոսող գետի, միայն թե այդ գետը պարփակված է օղակի մեջ: Կարելի է ասել Ֆրանսիայում իմ ժամանակն անցել է, իսկ Ռուսաստանում ինձ կճանապարհեն միայն հունվարի 13-ին: Իսկ հետո Չինաստան, Կամբոջա, ով գիտի ուր: Տարբեր տեղեր տարբեր ձևով են դիմավորում Նոր Տարին: Իրականում կգնամ այնպիսի երկիր, որտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է Նոր Տարին: Ասենք ՝ վերին Ամազոն կամ կենտրոնական Աֆրիկա: Այնտեղ ժամանակը հասկանում են ինչպես կյանքի հիմք:

 

Մեր Նոր Տարին մտածմունքի մեջ մտավ ու հանգստացավ:

Ամանորին, առանց որևէ կասկածի նա կլինի հիասքանչ տրամադրությամբ:

 

 

https://www.proza.ru/2014/01/05/1305

 

 

 

Ամանորյա տոնածառ

 

— Ընտրիր ինձ, ընտրիր ինձ,- իրար ընդհատելով կանչում էին եղևնիները անտառում , — ես ամենաբարձրահասակն եմ, ամենափափլիկն եմ, ամենասլացիկն եմ, միայն ես կարող եմ դառնալ Կրեմլի տոնածառը:

Բայց եկած մարդիկ երկար, մանրակրկիտ ուսումնասիրում ու ձեռք էին տալիս եղևնիներին, ընտրելով նրանցից ամենագեղեցիկին:

Վերջապես ընտրեցին եղևնուն, և նա երջանկությունից փայլելով նվիրում էր շուրջ բոլորը թարմություն ու առողջություն, ուրախացնում էր իր անսահման գեղեցկությամբ:

Երբ հաջողակին տանում էին փայլուն ապագա, մնացած եղևնիները նախանձում էին նրան:

Ամանորյա տոներն արագ անցան և եղևնուն դրեցին ետևի բակում ՝ աղբամանի կողքին:

Նա կանգնել էր կեղտոտ, համարյա մերկ և ծերացած: Նրան նույնիսկ ջուր չէր մնացել արտասվելու համար: Եվ հիշում էր միայն ուրախ ու երիտասարդ կյանքն անտառում ՝ խավարում թողնելով փայլող, երջանիկ օրերը, երբ Կրեմլի տոնածառն էր:

 

Աղբյուրը ՝  https://www.proza.ru/2014/01/05/1305

 

 

 

Նախագիծ
Միաբանության պատմությունը

 

Նախագծի նպատակն է ուսումնասիրել «Մխիթարյան Միաբանություն» կայքը և թարգմանել փոքրիկ հատված:

 

  Վիեննայի յոթերորդ թաղամասում ՝ նեղլիկ գոտում, բացվում էր գեղեցիկ տեսարան: Բարձրահարկ շենքի գլխավոր դռան վերևում պատկերված էր զենք ՝ պատրաստված  եպիսկոպոսի ոսկորներից: Այն զարդարում էր Մխիթարյան վանքի դարպասը: Երկու հարյուր տարի շարունակ հայ վանականները նվիրված են եղել հայկական ժառանգության պահպանմանը: Այսպիսով, վանքը զարգացել է հայազգի և մշակութային ավանդույթի յուրօրինակ կենտրոնի մեջ: Բայց ինչպե՞ս է ստացվել, որ հայ կաթոլիկ վանականները ապրում էին Վիեննայում, այստեղ աշխատում և աղոթում սուրբ Բենեդիկտի օրենքի համաձայն:
Երբ Մխիթար Սեբաստացին, ով ծնվել է 1676թ-ին, Կոստանդնոպոլսում հիմնեց իր ժողովը   1701թ-ի սեպտեմբերի 8-ին, չէր էլ պատկերացնում,  որ մի օր կդառնա հայկական մշակութային պատմության կարևորագույններից մեկը: Շուտով Մխիթարը և նրա ընկերները դուրս եկան Օսմանյան կայսրությունից և հիմնադրեցին Մետոնիիի վանք Պելոպոննեսեի հարավ-արևմտյան մասում, որը Վենետիկում էր: Նույնիսկ այդ ժամանակ նրանք ընդունեցին Բենեդիկտինյան օրենքը և Հռոմի Պապ Կլեմենտ 11-ը հաստատեց դրանք, որպես բենեդիկտացիաներ: Այդ ժամանակից ի վեր Մխիթարյանները կոչվեցին «հայկական բենեդիկտացիաներ»: Սուրբ Ղազար կղզում նրանք կառուցեցին իրենց վանքը, որը նրանց ունեցվածքն է մինչ օրերս:

  1773թ-ին Մխիթարյան մի խումբ հեռացավ Վենետիկից և Տրիեստում նոր վանք բացեց, որը պատկանում էր Հաբսբուրգին: 1775թ-ի մայիսի 30-ին կայսրուհի Մարիա Թերեզան   թույլ տվեց նրանց ստեղծել վանք և եկեղեցի, ինչպես նաև ստեղծել սեփական տպարան: 1805թ-ին Տրեստը գրավեցին ֆրանսիացիները, Տրիեստինյան մխիթարյանները կորցրեցին ունեցվածքը, քանի որ դրանք դիտվում էին որպես Հաբսբուրգի ունեցվածք: Տրիեստին ժողովը ստիպված էր հեռանալ և ապաստան խնդրել կայսերական Վիեննայում:

  Կայսեր Ֆրենսիս Առաջինը ընդունեց վանականներին 1810-ի դեկտեմբերի 5-ին և հրամանով հաստատեց իր հայրենիք Վիեննայում: 1811թ-ին մխիթարյան հայերը սուրբ Ուլրիխի արվարձաններից մեկում ապաստան գտան «Ամ Պլզլ» կափուլիսյան վանական համալիրի ամայի շենքերում: 1837թ-ին նրանք սկսեցին զբաղեցնել նոր տարածքներ: 1874թ-ին ավելացել են երկու խաչաձև ճյուղ և նոր եկեղեցի: Վանքը հասնում է իր ներկա կոնֆիգուրացիային:

Աղբյուր ՝ http://mechitharisten.org/history-of-the-congregation/

Անգլերենից թարգմանությունը ՝  Լուիզա Ավագյանի և Զարուհի Հովսեփյանի

                    Բարևներ Սևանից

 

Երկար ժամանակ էինք սպասում, թե երբ ենք գնալու Սևան, որովհետև տարբեր պատճառներով շատ հաճախ հետաձգվում էր մեր ճամբորդությունը … Եվ վերջապես հունիսի 21-ին ժամանեցինք Սևան փոքրիկ խմբով … Անմոռանալի 3 օր անցկացրեցինք … Ճիշտ է մենք քիչ էինք, սակայն համախմբված … Տեղավորվելուց հետո մենք ուտելիք պատրաստեցինք և օրը անցկացրինք խաղերով … Ոչ բարվոք եղանակային պայմանները մեզ մեր ծրագրից շեղեցին բայց մենք մեր ժամանցը կարողացանք ճիշտ կազմակերպել … Լող, խաղեր, տարբեր պատմություններ, երեք օր կարծես ընտանիք լինեինք … Այնքան ուրախ ու արկածներով լի էր մեր ճամբորդությունը, որ չէինք էլ ուզում հետ գալ Երևան … Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել սիրելի ուսուցիչներին ՝ ընկեր Էմանուելին և ընկեր Գնելին, որ կազմակերպեցին այսպիսի անմոռանալի ճամբար … Շատ բան չունենք պատմելու բայց այսպիսի անմոռանալի ճամբար մենք չէինք ունեցել …

 

 

19510126_572112236510005_7251719823454016023_n

19511973_131828400731179_73040884_n

 

19458009_131828417397844_481342888_n

19250921_131828460731173_880536673_n

    Ամենաքաղցրն ու ամենադառը

 

Մի թագավոր իր օգնականին հրամայեց.

-Գնա՛ ու բե՛ր ինձ համար այնպիսի մի ուտելիք, որից քաղցր չգտնվի ոչ երկրի վրա, ոչ էլ օվկիանոսի հատակին:

Օգնականը գնաց, գնեց լեզու, տապակեց և մատուցեց թագավորին:

Թագավորին այն դուր եկավ:

Հաջորդ անգամ թագավորն ասաց.

-Գնա՛և բե՛ր ինձ այնպիսի ուտելիք, որից դառը չի գտնվի երկրի վրա:

Օգնականը գնաց, նորից գնեց լեզու և մատուցեց թագավորին:

Թագավորն ասաց.

-Ես խնդրեցի քաղցրը, դու բերեցիր լեզու: Ես խնդրեցի դառը և դու նորից բերեցիր լեզու:

Օգնականը պատասխանեց.

-Երդվում եմ քո գլխով, որ ամբողջ աշխարհում չկա ոչինչ դառը լեզվից և քաղցր լեզվից: Եվ այսպես, իմ թագավոր: Թագավորի կողքին գտնվող անձը նման է մոմի, որը լուսավորելով մյուսներին, վառվում է ինքը: Մարդիկ ատում են նրան, ով սիրված է թագավորի կողմից և իրենց չար լեզվով ցանկանում են հասնել այն բանին, որ թագավորը նրան նույնպես ատի:

 

Աղբյուրը ՝ http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#15

               Բարեպաշտ չարագործ

 

Ժամանակին մի ճարագործ մարդ էր ապրում, սակայն դրա հետ միաժամանակ աստվածավախ էր: Չարագործությունից ազատ ժամանակ նա լացում էր ու աղոթում:
Սակայն մի օր նրա առջև հայտնվում է մի հրեշտակ ու ասում.

-Աստված թույլ չի տա քեզ ապրել դրախտում քո գործած չարագործությունների համար, բայց դու այնքան աստվածապաշտ ես, որ նա կկատարի քո բոլոր ցանկությունները, բացի դրախտ ընկնելուց:

-Եթե ես չեն կարող ընկնել դրախտ, և եթե դուք ցանկանում եք իրագործել իմ յուրաքաչյուր ցանկությունը, թող ինձ վերածի այնպիսի հսկայի, որ միայն ես տեղավորվեմ դժողքում:

Աստված չկարողանալով իրագործել նրա ցանկությունը, ստիպված ընդունեց չարագործին դրախտում :

-Այս երիտասարդը այնքան խորամանկ է, որ կպահանջի այնպիսի բան, որը անհնար է կատարել և կտիրանա քո կայսրությանը:

Ծիծաղելով  Լեոն պատմեց առակը:

 

Աղբյուրը ՝  http://lukianpovorotov.narod.ru/Orbeliani_Mudrost_vymysla.htm#15

 

                    Մանկություն

 

Դուք տեսե՞լ եք իմ մանկությունը … Ես փնտրում եմ այն աշխարհը, որտեղից եկել եմ, բայց ինչքան էլ փնտրում եմ, միևնույն է չեմ կարողանում գտնել … Բոլորն իմ մեջ տեսնում են «տարօրինակ տարօրինակություններ» միայն այն պատճառով, որ ես շարունակում եմ չարաճճիանալ ինչպես երես առած երեխա, բայց ներեցեք ինձ, ես … … Մարդիկ ասում են, որ ես ունեմ խնդիրներ, որովհետև սիրում եմ տարօրինակ բաներ … իսկ եթե դա ինձ ուղղակի դու՞ր է գալիս, իսկ եթե ես ցանկանում եմ բոլորից տարբերվե՞լ … Միգուցե իմ ճակատագիրն այն է, որ լրացնեմ մանկությունս, որն այդպես էլ չեմ տեսել …

….Դուք տեսե՞լ եք իմ մանկությունը … Ես հրաշքներ եմ փնտրում, փնտրում եմ երազներ ծովահենների ու հրեշների մասին, ձգտում եմ անցնել արկածների միջով … Մինչ քննադատելը փորձեք նախ ինձ սիրել … Նայեք ձեր սրտին ու հարցրեք ինքներդ ձեզ. «Դուք չե՞ք տեսել իմ մանկությունը» … Ես փնտրում եմ ֆանտաստիկ պատմություններ, որոնք կարող եմ պատմել, երազներ, որոնց մեջ ես քաջ եմ … Տեսեք ես ինչպե՜ս եմ թռչում …

… Իմ մանկության մեջ այնքան ցավ է եղել … Մի դատեք ինձ, ես մեղավոր չեմ … Դուք տեսե՞լ եք իմ մանկությունը…

 

               Ուրիշների սխալ հետքերով

 

 

Կասեմ ամենայն անկեղծությամբ նրա մասին, թե ինչպիսին են ինձ պատկերացնում մյուսները …. Ես շատ եմ մտածել այս մասին ու ինձ միշտ հետաքրքրել է, թե արդյոք նրանք տեսնու՞մ են այն բնավորությանս գծերը, որոնք ես գնահատում եմ իմ մեջ … Ինձ միշտ ձգել են այն մարդիկ, ովքեր կարողացել են ամբողջությամբ ինձ գնահատել, իսկ նրանք, ովքեր իմ մեջ ոչ մի արդյունք չեն տեսել, ուղղակի չեմ կարողացել սիրել նրանց … Օրինակ իմ կարծիքով ես ունեմ շատ լավ հումորի զգացում ու փորձում եմ բոլորին դա ապացուցել, այնուհետև տեսնել նրանց ռեակցիան …

Յուրաքանչյուր մարդ, ում հետ ես շփվում եմ, ունի իր անձնական կարծիքն իմ մասին … Սակայն դրանք ընդհանրապես չեն համապատասխանում … Ինչքան շատ մարդիկ, այնքան շատ կարծիքներ … Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ, թե ով եմ ես իրականում … Իմ կարծիքով ինքս ինձ կարող եմ փնտրել միայն իմ ընտանիքի անդամների մոտ, սակայն ինձ թվում է, որ մայրս ու հայրս իմ մեջ տեսնում են այն, ինչը իրենք են ուզում տեսնել …

Իհարկե իմ շրջապատում նույնպես կան այնպիսի մարսիկ, ովքեր իմ հանդեպ վատ են տրամադրված … Նրանք հնարավոր է կարծում են, որ ես շատ անլուրջ եմ, անպատասխանատու եմ, շատախոս եմ, սիրում եմ ուշադրությունը ինձ վրա կենտրոնացնել … Համաձա՞յն եմ արդյոք նրանց մտքերի հետ, թե ոչ, ես չեմ կարող պատասխանել … Եթե խորը մտածեմ, ապա պետք է խոստովանեմ, որ բոլոր կարծիքների մեջ կան ճիշտ բաներ … Ապա ես ինչպե՞ս ինձ ճանաչեմ …

Այս հարցը կարող է իր պատասխանը չգտնել ամբողջ կյանքիս ընթացքում, քանի որ ժամանակի ընթացում մենք բոլորս էլ փոխվում ենք … Ըմբռնելով այս ամենը ես հասկացա, որ պետք չէ ամեն մեկի ասածին ուշադրություն դարձնել…Ու, եթե իրոք ես ուզում եմ ինչ-որ բան փոխել իմ մեջ, պետք է լսեմ միայն սրտիս ձայնին …

                                 Երազ

 

Այո… ես գիտեմ, որ հիմա ինչ ներկայացնեմ, հնարավոր է մի քիչ (կամ որոշների համար շատ) տարօրինակ թվալ … Սակայն սա իմ վառ երևակայության արդյունքն է կամ հնարավոր է մի երազանք է, որը այդպես էլ չի իրականանա …

Եվ այսպես. ես ունենում են հոգնած ու արկածներով լի օր, գալիս եմ տուն և իմ սովորական սենյակում քնում եմ … Սակայն առավոտյան արթնանում եմ մի այլ տան մեջ, մի այլ սենյակում … Ահա, մոտենում եմ հայելուն և հազիվ եմ ինձ զսպում, որպեսզի չգոռամ … Աստված իմ այս ի՞նչ է … Հայելու առջև կանգնած է ոչ թե մի հասարակ աղջիկ, այլ քսան տարեկան Մայքլ Ջեքսոնը … Այո հենց նա է, որ կա … Տեսածիս չեմ հավատում, չնայած ո՞վ լիներ, որ հավատար … Աչքիս առաջ ոչինչ չի երևում … մտածում եմ ՝ կամ քնած եմ, կամ էլ խելագարվել եմ … Առաջին տարբերակը չնայած ավելի հավանական է … Փորձում եմ ուշքի գալ ու ինքս ինձ հետ խոսում … Միգուցե ինձ ապտակեմ, հաստատ կարթնանամ … Իսկ եթե … Բայց սպասիր, ինչու՞ եմ ուզում արթնանալ, եթե ես ընկել եմ իմ ամենավառ երևակայության մեջ … Մտածում եմ, մտածում եմ … իհարկե … Ես կփորձեմ ապրել բոլոր ժամանկների ամենահայտնի ու հաջողված մարդու կյանքով … Իսկ ինչու՞ ոչ … Ի վերջո նա իմ կուռքն է արդեն վեց տարի … Սակայն ես չեմ կարող անցնել գործողությունների, մինչև չստանամ իմ բոլոր հարցերի պատասխանները … Ինչպե՞ս եմ հայտնվել ես այստեղ … Եթե սա երազ է, ապա ինչու՞ չեմ արթնանում … Ինչու՞ եմ ես հենց իմ կուռքին մարմնավորում … Եվ վերջապես ինձ ամենից շատը տանջում է այս հարցը. եթե ես իրական Մայքլը չեմ, ապա որտե՞ղ է իրականը … Միգուցե մենք փոխվե՞լ ենք տեղերով … Միգուցե նա նույնպես հիմա իմ կերպարով կանգնած է իմ սենյակի հայելու առաջ և մտածում է ինչ անել …

Վերջնականապես ընդունելով այն, ինչ կատարվում է, որոշում եմ բացել սենյակի դուռը … Դուրս եմ գալիս, տեսնում եմ շուրջս և ի՞նչ հրաշք … Ես Նեվերլենդում եմ, ինչպես սկզբից չէի հասկացել … Բարետես արտաքինով մի կին է մոտենում ինձ … Օ՞ ոչ, սա իմ քույրն է, հիմա ի՞նչ եմ նրան ասելու, վերջ, ես հաստատ բռնվեցի … Մոտեցավ Ջանեթն ու ասաց. «Մայք, մի քանի րոպե առաջ զանգեցին Motown կազմակերպությունից, դու մեկ օրից համերգի ես» … Աստված իմ, ինչ եմ անելու, ախր ես ոչ երգել գիտեմ, ոչ էլ պարել նրա պես … Ուզում եմ մեռնել … Իսկ եթե նրա բոլոր տաղանդները հիմա ինձ են փոխանցվել … Իսկ եթե փորձեմ … Գնում եմ մի սենյակ ու սկսում եմ երգել … Երգելը ստացվեց, բայց պարելը համոզված եմ, որ չի ստացվի … Փորձում եմ իր հայտնի լուսնաքայլը … այնուհետև թեքվում եմ իր պես 45º- ով … Ինձ թվում է, որ ամեն ինչ էլ կստացվի, քիչ-քիչ ամեն ինչին կհարմարվեմ … Երջանկությունից չգիտեմ ինչ անել … Ես երբևէ ինձ այսքան երջանիկ չեմ զգացել …

Երկու ժամ անց գալիս է հայրս ՝ Ջոզեֆը … Գալիս ու սկսում է շատ վատ տոնով խոսել ինձ հետ … Հասկանում եմ, որ կրկին իմ մասին հիմարություններ են տպել դեղին թերթում … Լավ ճանաչելով իմ կուռքին, ես շատ լավ հասկանում էի, որ թերթերի գրածների 99 %-ը սուտ է … Ինչքան շատ են ստեր հորինում մարդու մասին, այնքան ավելի ու ավելի ես համոզվում, որ դրանք ճիշտ են Ջոզեֆ (Մի զարմացեք, նա իր հորը անունով է դիմում, քանի որ իրենց հարաբերությունները շատ վատ են ընթանում)…

Անցնում է առաջին օրը, և իմ համերգի ժամանակն է գալիս … Ես չեմ վախենում, չեմ լարվում ու չեմ ամաչում … Միայն թե չեմ կարողանում հավատալ ու ընդունել այն փաստը, որ ինձ համար այսքան մարդ է գալիս ու վայելում իմ ելույթը … Հիմա կանգնած եմ մարդկանց օվկիանոսի առջև, իմ պատճառով մարդիկ կորցնում են իրենց, ուշաթափվում են, ցանկանում են թեկուզ մեկ րոպեով ինձ գրկել … այնպես եմ ուզում իջնել բեմից ու թույլ տալ, որ մոտենան ինձ, որ իմ պատճառով չլինեն մահեր ու խելագարություններ, սակայն չեմ կարող …

Այս համերգը շատ հաջող անցավ … Հիմա ես իմ սենյակում պառկած եմ, կողքիս նստած է իմ անձնական բժիշկը … ես փորձում եմ քնել, սակայն չի ստացվում … ուզում եմ թեկուզ մեկ ժամով հանգիստ գլուխս բարձիս դնել, սակայն այս անտանելի ցավերը հանգիստ չեն թողնում ինձ(Այս անտանելի ցավերը սկսվել են մեկ տարի առաջ, երբ Pepsi նկարահանումների ժամանակ, հրավառության պատճառով այրվածքներ էի ստացել գլխիս վերի մասում) … Բժշկիցս պահանջում եմ, որպեսզի քնաբեր ներարկի, սակայն դա էլ չի օգնում, ցավազրկողները ինձ չեն օգնում … Աստված իմ ուզում եմ մեռնել անտանելի ցավից խուսափելու համար … Մի քանի րոպե հետո նորից զանգում են ինձ ու տեղեկացնում, որ գիշերը պատրաստվեմ հարցազրույցի, քանի որ առավոտյան հաղորդավարուհի Օպրան պետք է ինձ հետ հարցազրույց վարի ուղիղ եթերով … Ինչ անել, ես չեմ կարողանում նույնիսկ քայլել հոգնածությունից … Բայց ստիպված եմ …

…Ես հիմա ամենից լավ եմ հասկանում, թե ինչերի միջով է անցնում իրական Մայքլը բարձունքի հասնելու համար, հիմա ամենից շատն եմ ուզում լինել մի սովորական աղջիկ, որը հայտնի չէ, սակայն ապրում է հանգիստ ու իրեն հարգող մարդկանց շրջապատում, որի մասին ոչ մի ստեր չեմ հորինում ու հրապարակում … Ինչպե՞ս կարելի է ապրել այդքան ցավը տանելով, այդքան ստերի ու վիրավորանքների կենտրոնը լինելով, ինչպե՞ս է կարողանում դիմանալ ու ամեն անգամ ժպիտով երևալ հանրության առջև … ՈՒզում եմ արթնանալ, ուզում եմ հայտնվել իմ սենյակում, չեմ ուզում լինել ամենահայտնի մարդը, ուղղակի չեմ կարող …

 

 

… Ես չգիտեմ ինչ կլինի հետո, արդյոք ես կվերադառնամ իմ նախկին կյանքին թե ոչ …Ես չեմ կարողանում հասկանալ ինչու չեմ պատկերացնում այս ամենի շարունակությունը … Միգուցե նրա համար, որ ԵՍ այլևս ԵՍ չե՞մ …

 

a60a39708a00cd765e09e86874532e84